2898 դիտում
14:43 11-11-2019
«Իմ քայլի» պատգամավորն Արայիկ Հարությունյանին հիշեցնում է ցորենի արտերի համար ծեծվող զինվորների մասին
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար, Արցախի նախկին վարչապետ, Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած Արայիկ Հարությունյանին հիշեցրել է ցորենի արտերի համար ծեծվող զինվորների մասին:
Նա, մասնավորապես, գրել է.
«Արայիկ Հարությունյանի ասուլիսները լսում եմ մտքերի մեջ եմ ընկնում. կարող է հիշողությունս փայլատակել է ու ամեն ինչ լավ եմ հիշում ` մասնավորապես 2016 թ. ցորենի արտերի համար ծեծվող զինվորներին, ՀԵԿ երը, հիմնադրամի փողերը…
Էդքան գնացի Արցախ չֆայմեցի են մնացածն էլ ինձանով անեի (թե բան թողել է), այսօր համարժեք մրցակից կունենար»:
Հիշեցնենք, որ նախօրեին կայացած «Ազատ հայրենիք» կուսակցության 7-րդ համագումարում որոշվել է, որ Արայիկ Հարությունյանը կառաջադրվի Արցախի նախագահի թեկնածու 2020 թվականի գարնանը տեղի ունենալիք ընտրություններում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
5844 դիտում
18:32 01-11-2020
Վահրամ Պողոսյան. Արայիկ Հարությունյանին թիրախավորելու մասին լուրերը թշնամու վառ երևակայության արդյունքն են
Այս բաժնից
262 դիտում
17:47 24-04-2024
Ադրբեջանը սահմանագծման գործընթաց է իրականացնում Փաշինյանի ձեռքով. Սեյրան Օհանյանը