211652_close_icon
views-count1438 դիտում article-date 16:46 11-11-2019

Թունավորումներ շմոլ գազից

Նոյեմբերի 9-ին, ժամը 17.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Նորագավիթից «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 69-ամյա մի տղամարդու: Նույն օրը նա վերակենդանացման բաժանմունքում մահացել է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր: *** Նոյեմբերի 9-ին, ժամը 13.45-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազով թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել Արարատի մարզի Դարբնիկ գյուղից հինգ երեխա և 51-ամյա մի կին: Մեկնած ոստիկանները պարզել են, որ նրանք թունավորվել են տանն առաջացած շմոլ գազից: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր