211652_close_icon
views-count1506 դիտում article-date 15:51 11-11-2019

Բռնվեց պատուհանից դուրս գալիս

Նոյեմբերի 10-ին, ժամը 05.10-ին, ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի քրեական հետախույզները Գյումրիի Սահմանապահների փողոցում էին: Փողոցի մի տան պատուհանից դուրս գալու պահին նրանք բռնել և, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 25-ամյա մի երիտասարդի, որի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է պտուտակահան և բջջային երկու հեռախոս: Նա հայտնել է, որ նշված հասցե մուտք է գործել գողության նպատակով, սակայն ոչինչ չի գողացել: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր