211652_close_icon
views-count826 դիտում article-date 13:45 11-11-2019

ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները հանդիպել են Երևան քաղաքի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին և ավագանու անդամ Անի Խաչատրյանին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները հանդիպել են Երևան քաղաքի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին և ավագանու անդամ Անի Խաչատրյանին, ովքեր ավելի վաղ հանդիպել էին նաև Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ։ Անմիջականորեն ժողովրդի քվեով ընտրված և քաղաքացիների հետ մշտական կապի մեջ գտնվող ավագանու անդամների հետ համագործակցության նման ձևաչափը կբարձրացնի խնդիրների լուծման արդյունավետությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված և Երևանի քաղաքապետարանի իրավասությանն առնչվող համակարգային խնդիրները և դրանց վերհանմանն ու լուծմանն ուղղված համատեղ գործունեության ուղղությունները: Մասնավորապես, քննարկվել են hասարակական կարգի պահպանության բնագավառում համակեցության կանոնների սահմանման և պահպանման խնդիրներ, ինքնակամ շինարարության շուրջ ծագած վարչարարության, Երևան քաղաքում վթարային շենքերի վերաբնակեցման գործընթացի կապակցությամբ ծագած խնդիրներ, Երևանի քաղաքապետարանի կողմից շինարարության թույլտվությունների տրման կամ մերժման խնդիրներ և այլն: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ընդլայնել ակտիվ համագործակցություն, ինչի միջոցով էլ ավելի կբարձրանա մարդկանց իրավունքների պաշտպանության արդյունավետությունը: Մարդու իրավունքների պաշտպանը կարևոր է համարում Երևանի քաղաքապետարանի իրավասության ոլորտում գտնվող հարցերի լուծման ուղղությամբ համագործակցությունը Երևանի քաղաքապետարանի և ավագանու հետ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր