211652_close_icon
views-count2277 դիտում article-date 12:58 11-11-2019

Սիրիայի հյուսիսարևելքում մուրճերով ու քարերով հարձակվել են ռուս-թուրքական ռազմական շարասյան վրա

Տասնյակ մարդիկ Սիրիայի հյուսիսարեւելքում օրեր առաջ հարձակվել են ռուս-թուրքական ռազմական մի շարասյան վրա: Ոմանք մագլցել են զրահապատ մեքենաների վրա, հարվածել մուրճով: Շատերը ալ Մաաբադահ քաղաքում քարեր են նետել շարասյան վրա, գրում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5158483.html] Ամերիկայի Ձայնը[/url]: Ըստ Ինտերֆաքս գործակալության, Ռուսաստանը նաեւ ռազմական ուղղաթիռներ է տեղակայել Թուրքիայի հետ Սիրիայի սահմանին, որպեսզի պաշտպանեն ցամաքում ծառայող ռազմական ոստիկանական ուժերին: Թուրքիայի ու Ռուսաստանի զորքերը Սիրիայի հյուսիսում համատեղ վերահսկողություն սահմանեցին նոյեմբերի 1-ից, նախապես կնքված այն գործարքի համաձայն, որի արդյունքում քրդական զինված խմբավորումները հետ մղվեցին Թուրքիայի սահմանից: Մոտ մեկ ամիս առաջ էր, որ Թուրքիան ու Սիրիայի նրա ապստամբ ուժերն անցան Սիրիայի սահմանը ու ներխուժում իրականացրին ընդդեմ քրդական ուժերի` սահմանի երկայնքով գրավելով 120 կիլոմետր: Դրանից հետո էր, որ Ռուսաստանի ու Թուրքիայի միջեւ կնքվեց Քրդական ժողովրդի պաշտպանության ուժերին սահմանից մինչեւ 30 կմ հետ մղելու մասին համաձայնություն:

Նմանատիպ նյութեր