211652_close_icon
views-count451 դիտում article-date 09:46 11-11-2019

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 160 հա տարածք

Նոյեմբերի 10-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 10 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 5000 քմ, Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ 1000 քմ, Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում՝ 1 հա, 400 քմ, Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում՝ 5000 քմ, Սյունիքի մարզի Հացավան գյուղում՝ 6 հա, Բռնակոթ գյուղում՝ 1 հա Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում՝ 1500 քմ, Տաշիր-Մուսայելյան ավտոճանապարհին՝ 150 հա, Սիսիան-Աղիտու ավտոճանապարհին՝ 1 հա խոտածածկույթ: Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

Նմանատիպ նյութեր