211652_close_icon
views-count6653 դիտում article-date 21:58 10-11-2019

Հովհաննես Խաչատրյան. Անհանդուրժողականությունը հասավ Արցախ, ի շնորհիվ Փաշինյանի

Հովհաննես Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Արցախում այսօր Փաշինյանի գրպանային հաճախորդների շարքը համալրեց «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը: Նա նշեց,որ «ովքեր կասկածի տակ են դնում Փաշինյանի քայլերը, դավադիր ուժեր են», սա վերաբերվեց Հայաստանյան ընդդիմությանը, կամ հասարակ այն քաղաքացիներին, որոնք ունեն սեփական տեսակետ և ինչ-ինչ հարցերում դեմ են Փաշինյանի քաղաքականությանը: Սա կրկին այն նույն սև ու սպիտակի մասնատման շարունակությունն է: Արայիկը ստանձնեց «խոնարհ ծառա» պատասխանատվությունը, թողնելով իր արժանապատվությունը երկրորդ պլանում,և լինելով Փաշինյանի համար մեկ հաճախորդը Արցախում: Իսկ այս ամենի միակ ուրախացողն դա լինելու է Փաշինյանի մտերիմ կիրթ ընկեր ալիևը: Քանի, որ արդեն անհարդուժողականությունը հասավ Արցախ, ի շնորհիվ Փաշինյանի»:

Նմանատիպ նյութեր