211652_close_icon
views-count37191 դիտում article-date 21:41 10-11-2019

Վրաերթ Արարատի մարզում. 28-ամյա վարորդը 06-ով վրաերթի է ենթարկել 44-ամյա հետիոտնին. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ նոյեմբերի 9-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում, Արմավիրի մարզի բնակիչ, 28-ամյա Հայկ Ա.-ն, Մասիս քաղաքի Արարատյան փողոցում իր վարած ՎԱԶ-2106 մակնիշի 24 ՍL 164 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Սյունիքի մարզի բնակիչ, 44-ամյա Գարուն Մ.-ին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Օպերատիվ են գործել Մասիսի հիվանդանոցի բժիշկները: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի տեսուչներ Գեղամ Մովսիսյանն ու Սարգիս Եգորյանը: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Արմեն Գաբրիելյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Խաչատրյանի գլխավորությամբ: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+

Նմանատիպ նյութեր