211652_close_icon
views-count7329 դիտում article-date 23:53 10-11-2019

Նիժնեկամսկում տաքսու հարբած վարորդի պատճառով զոհվել է ուղևորը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Ռուսաստանի Նիժնեկամսկ քաղաքում հարբած տաքսու վարորդի պատճառով զոհվել է ուղևորը: Վթարի տեղի է ունեցել գիշերը ժամը 2-ին՝ Նիժնեկամսկի դրամատիկական թատրոնի շենքի մոտ: Տաքսու վարորդը մեծ արագությամբ բախվել է ծառին: Հարվածն այնքան ուժգին է եղել, որ «Լադա Կալինա» ավտոմեքենան կտոր-կտոր է եղել: Վարորդը թեթև վնասվածք է ստացել, ուղևորուհիներից մեկը ստացել է գանգուղեղի վնասվածք, իսկ 32-ամյա մեկ այլ ուղևոր տեղում մահացել է:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր