211652_close_icon
views-count6297 դիտում article-date 22:53 10-11-2019

Ուկրաինական ինքնաթիռում հրդեհ է բռնկվել Շարմ-էլ-Շեյխում վայրէջք կատարելիս. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Եգիպտական Շարմ-էլ-Շեյխի օդանավակայանում այրվել է ուկրաինական SkyUp Airlines ավիաընկերության ինքնաթիռի շասին: Օդանավը չվերթ էր կատարում Ուկրաինայի Զապորոժյե քաղաքից: Օդանավակայանի աշխատակիցները կարողացել են արագ մարել հրդեհը: Եգիպտոսի քաղաքացիական ավիացիայի նախարարությունից հայտնել են, որ միջադեպի պատճառ է դարձել օդանավի շասիի խողովակից յուղի արտահոսքը, որի պատճառով այրվել է ինքնաթիռի աննվադողերից մեկը: Միջադեպից ոչ ոք չի տուժել: Բոլոր ուղևորներն ու անձնակազմը օպերատիվ կերպով էվակուացվել են: Ավելի ուշ SkyUp ավիաընկերությունը հրապարակել է տեսանյութ՝ օդանավում հրդեհի կադրերով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր