211652_close_icon
views-count4461 դիտում article-date 18:39 10-11-2019

«Որևէ մեկը Հայաստանում անհիմն չի ձերբակալվելու»․Արայիկ Հարությունյանը՝ Սերժ Սարգսյանի ձերբակալության մասին. News.am

Համոզված եմ՝ որևէ մեկը Հայաստանում անհիմն չի ձերբակալվելու եւ անհիմն չի պատժվելու։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 10-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպիսի տրամադրվածություն ունի Արցախի ժողովուրդը՝ Սերժ Սարգսյանի ձերբակալման հարցի նկատմամբ, հայտնում է [url=https://news.am/arm/news/543636.html]News.am[/url]-ը։ «Ժողովրդի կարծիքը իմանալու համար ժողովրդին հարցրեք, որովհետև ժողովրդի հետ հանդիպումներում այդ հարցը իմ օրակարգում չի եղել և չեմ հարցրել։ Չեմ կարող ասել՝ ինչ նկատի ուներ ՀՀ նախկին նախագահը։ Բայց այն, որ արդարադատության համակարգի բարեփոխումները շատ դժվար, մեծ դիմադրությամբ առաջ է գնում եւ համոզված եմ՝ որևէ մեկը Հայաստանում անհիմն չի ձերբակալվելու եւ չի պատժվելու»,- նշեց նա։

Նմանատիպ նյութեր