211652_close_icon
views-count2340 դիտում article-date 21:21 10-11-2019

Կառավարության աջակցությամբ մանկատան 300 շրջանավարտներ սեփական բնակարան ձեռք բերելու գումար կստանան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հիշում եմ, մի անգամ նույնիսկ թաքցրի լրագրող լինելս ու մանկատան շրջանավարտներից մեկի խնդրանքով, ձեւանալով իբրեւ մանկատան շրջանավարտ, իր հետ այցելեցի եւ գաղտնի տեսանկարահանեցի նախարարության արհամարհանքը, կոպիտ ու մերժողական պատասխանները։ Ռեպորտաժը գրեցի մի կերպ, հասկանում էի` անիմաստ էր, հերոսս միեւնույնն է դրսում էր գիշերելու... Շատ պատահական մի օր տեղեկացա, որ կարծես թե բարերարներից մեկը տղային բնակվելու տեղ ու աշխատանք էր տվել, լրագրողական գործունեությանս ընթացքում թերեւս երբեք այդքան երջանիկ չէի զգացել (այն ժամանակ ընդունված էր ասել. «հա ի՞նչ եք նկարում, մեկա բան չի փոխվելու»։ Այսօր արդեն Կառավարության աջակցությամբ մանկատան 300 շրջանավարտներ սեփական, այո, սեփական, այլ ոչ թե նախկինի նման ժամանակավոր, բնակարան ձեռք բերելու գումար կստանան։ Զարա Բաթոյան ջան, գնահատելի աշխատանք է, ապրեք»:

Նմանատիպ նյութեր