211652_close_icon
views-count7697 դիտում article-date 23:13 10-11-2019

Երևանի կենդանաբանական այգում նշել են Թայֆուն գետաձիու 11-ամյակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր Երևանի կենդանաբանական այգու բնակիչ Թայֆուն գետաձին դարձավ 11 տարեկան: «Այգու աշխատակիցները հատուկ անակնկալ են պատրաստել Թայֆունի համար. մեր գետաձիու 11-ամյակը նշվել է մեծ խանդավառությամբ ու ջերմությամբ լի մթնոլորտում: Այգու հոգատար թիմը, և հատկապես` Թայֆունի խնամող Ալլան, ջանք ու եռանդ չեն խնայում կենդանու ամեն օրը բարեկեցիկ դարձնելու համար, իսկ այս յուրահատուկ օրը՝ նաև տոնական: Բայց պատահական չէ նաև, որ հենց Ալլան է զբաղվում Թայֆունի խնամքով. նրանք երկուսն էլ ծնվել են նույն օրը` նոյեմբերի 10-ին: Արդեն մի քանի տարի է, ինչ Այգում այդ օրը երկու տարեդարձ է տոնվում: Դե ինչ, շնորհավորենք Թայֆունի և նրա սիրելի խնամող Ալլայի տարեդարձը՝ ամենաջերմ մաղթանքներով», գրել է կենդանաբանական այգու աշխատակազմը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր