211652_close_icon
views-count2617 դիտում article-date 23:32 10-11-2019

Խանութից գողություն էր արել ու օրեր անց բռնվել. ոստիկանության բացահայտումը

Նոյեմբերի 6-ին, ժամը 16-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները գողություն կատարելու կասկածանքով, Բուռնազյան փողոցի մի տնից բերման են ենթարկել Բյուզանդի փողոցի 16-ամյա մի բնակչի: Նա խոստովանել է, որ հոկտեմբերի 28-ի գիշերը երկաթյա ձողով բացել է Սայաթ-Նովայի պողոտայում գտնվող խանութի դուռը, գողացել փող, դյուրակիր համակարգիչ ու բջջային հեռախոս: Տուժողից ընդունվել է հաղորդում: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր:

Նմանատիպ նյութեր