211652_close_icon
views-count2243 դիտում article-date 15:49 10-11-2019

Իրանը և Ռուսաստանը սկսել են «Բուշեհր-2» ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի շինարարությունը

Իրանի Բուշեհր նահանգում այսօր սկսվել են «Բուշեհր-2» ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի կառուցման աշխատանքները։ Այդ մասին հայտնում է իրանական Mehr գործակալությունը։ Շինարարությունը համարվում է ռուս-իրանական համագործակցության ամենախոշոր նախագիծը։ 2014 թվականին ստորագրվել է պայմանագիրը՝ 2-րդ և 3-րդ էներգաբլոկների կառուցման վերաբերյալ։ 2-րդ և 3-րդ էներգաբլոկների վրա աշխատելու են ռուսական արտադրության ВВЭР-1000 ռեակտորներ, դրանք կապահովեն ամենաբարձր անվտանգություն։ Երկու էներգաբլոկների ընդհանուր հզորությունը կկազմի 2.100 ՄՎՏ։ Այն շահագործման կհանձնվի 10 տարուց։

Նմանատիպ նյութեր