211652_close_icon
views-count1708 դիտում article-date 14:01 10-11-2019

Վերջին 2 օրերին Հորդանանից և Լիբանանից Սիրիա է վերադարձել մի քանի հարյուր փախստական

Վերջին 2 օրվա ընթացքում Լիբանանից և Հորդանանից Սիրիա են վերադարձել ավելի քան 800 փախստականներ։ Այդ մասին հայտնում է Ria.ru-ն՝ հղում անելով Սիրիայում հակամարտող կողմերի հաշտության և փոխստականների տեղաբաշխման ռուսական կենտրոնին։ ՌԴ ՊՆ-ի փոխանցմամբ՝ փախստականները Սիրիա են վերադարձել «Ջեյդեթ Յաբուս», «Թելլ-Քալլահ» և «Նասիբ» անցակետերով։ Կենտրոնի տվյալներով՝ վերջին օրերին վերականգնվել է 6 բնակելի տուն, դպրոց և հացատուն։ Սիրիայի ԶՈՒ ինժեներական ստորաբաժանումներն ականազերծել են 2.4 հա տարածք, հայտնաբերել ու ոչնչացրել 33 պայթուցիկ։

Նմանատիպ նյութեր