211652_close_icon
views-count119365 դիտում article-date 16:14 09-11-2019

Խոշոր հրդեհ Երևանում. Ազգային ժողովի տարածքում գտնվող անվտանգության պահպանման զորանոցի տանիքում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրից.ժամանել է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ու մեծ թվով հրշեջներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Բաղրամյան պողոտայում գտնվող Ազգային ժողովի վարչական տարածքում գտնվող անվտանգության պահպանման զորանոցի տանիքում հրդեհ է բռնկվել և կրակն անգամ տեսանելի է մի քանի կիլոմետրից: Դեպքի վայր են ժամանել մեծ թվով հրշեջ-փրկարարներ: Դեպքի վայր է ժամանել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների 2 հերթապահ խումբ, որոնցից մեկը տեղում առաջին բուժուգնությունն է ցուցաբերել 1 տուժած քաղաքացու, ինչից հետո վերջինը տեղափոխվել է հիվանդանոց: ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերության Երևանի ԳԳՄ ծառայողները՝ գլխավոր տնօրեն Գառնիկ Մաթևոսյանի գլխավորությամբ: Տեղում է նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը: Տեղում աշխատում են նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչները: Փաստի առթիվ էլ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում՝ պարզելու համար, թե ինչ հանգամանքներում է կրակը առաջացել: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ կրակը Ազգային ժողովի վարչական տարածքում գտնվող անվտանգության պահպանման զորանոցի տանիք է տարածվել Դեմիրճյան փակուղում առաջացած հրդեհից: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը և Փրկարար ծառայության տնօրեն Վրեժ Գաբրիելյանը: Տեղում աշխատում են նաև ԱԻՆ Աղետների բժշկության կենտրոն ՊՈԱԿ-ի բժիշկներն ու հոգեբանները: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 389+
389+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր