1448 դիտում
23:32 08-11-2019
ՏԿԵ նախարարությունում քննարկվել են մարզերի զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում, որի ժամանակ ներկայացվել են մարզերի զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրերը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման սկզբում նախարար Պապիկյանը, ողջունելով զբոսաշրջության կոմիտեի նախաձեռնությունը, առաջարկել է Համաշխարհային բանկի վարկային միջոցներով իրականացվող զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ծրագրում մարզային նախագծերն ընդգրկելիս հաշվի առնել ոլորտային բազմազանությունը և տարածքային համաչափ զարգացման սկզբունքը, ինչը կխթանի ինչպես տուրիստական ներհոսքին տարբեր մարզեր, այնպես էլ տարածաշրջանների տնտեսական զարգացմանը:
Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար՝ այն համարելով կոմիտեի և մարզերի միջև համագործակցության մեկնարկի լավ հնարավորություն:
Մարզպետարանների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց մարզերում զբոսաշրջային առումով գրավիչ թիրախային համայնքները, զբոսաշրջային ուղղությունների և ենթակառուցվածքների զարգացման առաջարկները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ՝ առաջարկվող նախագծային փաթեթներն ուսումնասիրելու և դրանք ըստ նպատակահարմարության ծրագրում ընդգրկելու վերաբերյալ:
«Հիշեցնենք, որ մարզպետների հետ խորհրդակցության ժամանակ Զբոսաշրջության կոմիտեի նախագահի կողմից մարզպետներին էր ներկայացվել ՀԲ-ի Մարզերում զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը, ինչի առնչությամբ նախարար Պապիկյանը հանձնարարել էր մարզպետներին ներկայացնել մրցունակ զբոսաշրջային նախագծեր՝ծրագրում ընդգրկելու նպատակով»,- նշված է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ նյութեր
1418 դիտում
22:55 18-10-2019
ՏԿԵ նախարարը Լիտվայի դեսպանին ներկայացրել է ենթակառուցվածքների զարգացման առաջնահերթությունները
Այս բաժնից
478 դիտում
20:47 25-04-2024
Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարին
481 դիտում
20:34 25-04-2024
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
517 դիտում
20:21 25-04-2024
ՀՀ ԳԱԱ-ն և Աթենքի ակադեմիան համագործակցության հուշագիր են ստորագրել