211652_close_icon
views-count1713 դիտում article-date 23:10 08-11-2019

Խուլիգանություն կատարած տղամարդը բերման ենթարկվեց ոստիկանություն ու ձերբակալվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նոյեմբերի 5-ին՝ ժամը 18.25-ին, ոստիկանության Շենգավիթի վաժին ահազանգ ստացվեց, որ մի հարբած տղամարդ կոտրում է Արարատյան փողոցում գտնվող գրախանութի պատուհանները: Ահազանգին արագ արձագանքած օպերատիվ խումբը հենց դեպքի վայրից խուլիգանություն կատարելու կասկածանքով բաժին բերման ենթարկեցին Արտաշիսյան փողոցի բնակիչ, 47-ամյա տղամարդուն: Պարզվեց, որ նա մոտ 15 րոպե, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամաբ, սեռական բնույթի հայհոյանքներ էր հնչեցրել գրախանութի վաճառողուհու հասցեին և կոտրել ցուցափեղկերն ու դռան ապակիները: Դեպքի առթիվ խուլիգանության հատկանիշներով քրեական գործ հարուցվեց, բերման ենթարկված տղամարդն էլ ձերբակալվեց։ Ի դեպ, նա սեպտեմբերի 28-ին դարձյալ բերման էր ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին, քանի որ դիտավորությամբ հարվածներ էր հասցրել հարևանուհու մեքենայի անվաթևին՝ պատճառելով նյութական վնաս։ Այս դեպքում ևս քրեական գործ էր հարուցվել, սակայն տղամարդը ստորագրությամբ բաց էր թողնվել։ Նախաքննությունը շարունակվում է։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր