1315 դիտում
22:46 08-11-2019
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպանին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սթեֆանո Լազզարոտտոյին:
Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանում մարդու իրավունքների վիճակը, Պաշտպանի գործունեությունը և աշխատանքի ուղղությունները:
Արման Թաթոյանը դեսպանին է ներկայացրել կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության, խոշտանգումների կանխարգելման ոլորտում կատարվող աշխատանքները, հանրային իրազեկվածության բարձրացման ուղղությամբ տարվող համակարգային քայլերը, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր:
Քննարկման ժամանակ ներկայացվել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացվող ներառական կրթության խրախուսմանն ուղղված իրազեկման արշավը:
Դեսպան Սթեֆանո Լազզարոտտոն բարձր է գնահատել Մարդու իրավունքների պաշտպանի դերը Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների իրականացման, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության գործընթացներում։
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են ամրապնդել և ընդլայնել ձևավորված արդյունավետ համագործակցությունը:
Նմանատիպ նյութեր
1598 դիտում
19:25 14-08-2019
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպանին
Այս բաժնից
481 դիտում
23:26 23-04-2024
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ
433 դիտում
23:11 23-04-2024
Մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնության մասին հաղորդումների աճով․ Freedom House
418 դիտում
22:21 23-04-2024
ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին գտնվում է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում