հիմնական կայք
Լրահոս

ԱԺ հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ հավանություն տվեց Ջրի ազգային խորհուրդը լուծարելու օրինագծին

ԱԺ հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ հավանություն տվեց Ջրի ազգային խորհուրդը լուծարելու օրինագծին ՀՀ ազգային ժողովի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկմանը դրական եզրակացություն տվեց Ջրի ազգային խորհուրդը լուծարելու մասին օրենքի նախագծին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին և «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը հանձնաժողովում ներկայացրեց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:


«Փոփոխությամբ առաջարկում ենք Ջրի ազգային խորհուրդը լուծարել: Նախկինում ջրավազանային կառավարման պլաններ չունեցող տարածքներում ՀԷԿ-երի ջրօգտագործման թույլտվությունները և Արարատյան դաշտում ստորերկրյա ջրերի օգտագործման թույլտվությունները տրվում էին Ջրի ազգային խորհրդի կողմից հաստատվելուց հետո: Հիմա այդ գործառույթները փոխանցվում են Շրջակա միջավայրի նախարարությանը»,-ասաց Գրիգորյանը:

Նա տեղեկացրեց՝ Ջրի ազգային խորհրդում արդեն առկա հայտերի հարցը կարգավորվել է: Օրենսդրական փոփոխությունից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում կառավարությունը փաթեթները կփոխանցի Շրջակա միջավայրի նախարարություն, և այդ հայտերին ընթացք կտրվի:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք