հիմնական կայք
Լրահոս

Հայտնի միլիարդատերը ձեռնոց կնետի ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին. նա կառաջադրվի նախագահական ընտրություններում

Հայտնի միլիարդատերը ձեռնոց կնետի ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին. նա կառաջադրվի նախագահական ընտրություններում Նյու Յորքի նախկին քաղաքապետ, 77-ամյա միլիարդատեր Մայքլ Բլումբերգը պատրաստվում է մասնակցել 2020 թվականին ԱՄՆ-ում անցկացվելիք նախագահական ընտրություններին։


Ինչպես հաղորդում է Vesti.ru կայքը, դեռևս պաշտոնական որոշում չկա, սակայն, ինչպես գրում են ամերիկյան ԶԼՄ-ները, Բլումբերգի թիմն արդեն պատրաստում է համապատասխան փաստաթղթերը։

Միլիարդատիրոջ թեկնածությունը կարող է ներկայացվել Ալաբամա նահանգում նախնական ընտրություններում, որոնք տեղի են ունենալու հաջորդ տարվա մարտ ամսին։

«Մեզ պետք է համոզվել, որ Թրամփը պարտվել է։ Սակայն Մայքլը ավելի շատ մտավախություն ունի, որ թեկնածուների ներկայիս ցուցակը կարող է չապահովել այդ նպատակը։ Հաշվի առնելով նրա փորձը, ձեռքբերումներն ու մարդկանց միավորելու ունակությունը՝ Մայքլը կարող է մրցակցել Թրամփի հետ և հաղթել նրան»,-հայտարարել է Բլումբերգի խորհրդական Հովարդ Բոլֆսոնը։

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք