211652_close_icon
views-count3761 դիտում article-date 17:53 08-11-2019

«Նոր Հայաստանում» հայապահպանության սյուներից` հավատքը, մշակույթը, պատմությունը, հայ ընտանիքը դրված է վտանգի տակ

««Նոր Հայաստանում» հայապահպանության սյուներից` հավատքը, մշակույթը, պատմությունը, հայ ընտանիքը դրված է վտանգի տակ: Որպես կենսունակ` իր առաքելության գիտակցումն ունեցող ազգ, ելնելով սեփական աշխարհըմբնումից, ինքն է սահմանել իր արժեհամակարգը, նպատակները և իղձերը,որոնց ամբողջությունը հանդիսանում է ազգի գաղափարախոսություն: Մինչդեռ կառավարող ուժը, Նիկոլի գլխավորությամբ հայտարարում է, որ իրենք բոլոր գաղափարախոսությունները մերժում են: Այս արտահայտությունը լայն հորիզոն բացեց անգաղափար, անմշակութ, անհավատք, հայադավ գործողություններ սկսվելու համար: Հայ ժողովուրդը ձեզ մանդատ չի տվել, որպեսզի պետական միջոցների հաշվին ֆինանսավորեք ֆիլմ` այլասերվածության մասին կամ ֆեմինիստական ներկայացում : Հակառակը, Ձեզ տրված է մանդատ` շարունակել մեր ազգային իձերի իրականացման գործընթացը, ամրապնդել մեր հաղթանակները, սնուցել հոգևոր մնայուն արժեքները, կրթել սերունդներին հայկական հաղթական ոգով, զարգացնել երկիր, և միաբանության միջոցով հասնել այդ ամենին: Պատմությունը ցույց է տվել` այն ուժը, որը չունի իզմեր, գաղափարախոսություն, այն երկար կյանք չունի։ Գեորգի Գաբրիելյանի ֆեյսբուքյան [url=https://www.facebook.com/georgi.gabrielyan.9/posts/1164980277040723]էջ[/url]

Նմանատիպ նյութեր