211652_close_icon
views-count3210 դիտում article-date 18:48 08-11-2019

Սևան քաղաքում և հարակից բնակավայրերում հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ Գեղարքունիքի մարզի Սևանի հեռուստակայանը սնող 10կՎ էլեկտրահաղորդման գծի վերանորոգման աշխատանքներն իրականացնելու նպատակով ս.թ. նոյեմբերի 11-ից 13-ը ներառյալ, ժամը 10:00-ից 16:00-ն, հոսանքազրկվելու է Սևանի հեռուստակայանը: Նշված ժամանակահատվածում Սևան քաղաքում և հարակից բնակավայրերում հեռուստատեսային ալիքների հեռարձակում չի իրականացվի:

Նմանատիպ նյութեր