հիմնական կայք
Լրահոս

Երևանում խոշոր հրդեհի հետևանքով տունը կորցրած ընտանիքի 5 անդամները հայտնվել են բաց երկնքի տակ. հղի հարսը կրակի ճիրաններից մի կերպ է փրկել օրորոցում քնած երեխային. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանում խոշոր հրդեհի հետևանքով տունը կորցրած ընտանիքի 5 անդամները հայտնվել են բաց երկնքի տակ. հղի հարսը կրակի ճիրաններից մի կերպ է փրկել օրորոցում քնած երեխային. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ Երեկ ՝ նոյեմբերի 7-ին, Երևանի Սարալանջի փողոցի հարակից լանջին այրվող տան ընտանիքի անդամները հայտնվել են փողոցում:


ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում թե՛ հարևանները, թե՛ ընտանիքի անդամներն ասում էին, որ տունը րոպեների ընթացքում մոխրակույտի է վերածվել: Տունը, որի հասցեն Մյասնիկյան 17/1-ն է, այլևս բնակության համար պիտանի չէ:

Ընտանիքի մայրը՝ 57-ամյա տիկին Ժաննան, ավագ որդին, 34-ամյա Ռոմանը, նրա կինը, 37-ամյա Քրիստինան, նրանց 1,5- ամյա որդին՝ Ալեքսանդրը և տան կրտսեր որդին, 30-ամյա Արան հայտնվել են բաց երկնքի տակ:

Հույսով ու հավատով դիմում ենք Երևանի քաղաքապետ Հսյկ Մարությանին, կենտրոն վարչական շրջանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարին, բարեգութ մարդկանց, Երևանում հայտնի գործարարների, որպեսզի նրանք օգնության ձեռք մեկնեն իրենց:

Հարևանները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Երբ տունը կրակի է մատնվել, ներսում եղել է հղի հարսը, իսկ երեխան ննջարանում քնած է եղել: Հարսը կարողացել է մի կերպ կրակի ու ծխի միջից դուրս բերել երեխային, բայց, ցավոք, կրակն իր սև գործն արեց: Որպես հայ մարդիկ, որպես հարևաններ, խնդրում ենք բարի մարդկանց օգնության ձեռք մեկնեն այս ընտանիքին, ովքեր իրենց տունը դրել էին իրենց հալալ քրտինքով:

Բայց ինչպես ասում են՝ կարկուտը ծեծած տեղն է ծեծում: Երեկ մնացել են՝ կեսը՝ մեկի տունը, կեսը՝ մյուսի, բայց եթե բարի մարդիկ գտնվեն և ինչով հնարավոր է՝ օգնեն այս ընտանիքին, նրանք նորից իրենց աշխատասիրության շնորհիվ կդզեն իրենց մեջքը»:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ընտանիքի անդամները իրենց շնորհակալությունն են հայտնում նաև օպերատիվորեն հրդեհի վայր ժամանած հրշեջներին, ովքեր ժամանել էին 4 մարտական հաշվարկով և ասում էին, որ հենց հրշեջների ու հարևանների շնորհիվ է եղել կրակի տարածման դեմն առնելը, հակառակ դեպքում՝ հարևանների տներն էլ էր կպնելու, մանավանդ, որ տեղանքը բավականին անանցանելի էր:

SHAMSHYAN.com-ը նույնպես խնդրանքով դիմում է բարեգութ մարդկանց, որպեսզի՝ ով ինչով կարող է, օգնեն այս ընտանիքին, ովքեր տարիներով վաստակածը րոպեների ընթացքում կորցրեցին, իսկ թե ինչն է եղել հրդեհի պատճառը, դա պարզ կլինի մի շարք փորձաքննություններ անելուց հետո:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, նոյեմբերի 7-ին, ժամը 16:18-ին «911» ծառայություն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Սարալանջի փողոցին հարակից լանջին այրվում է տուն:

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել էր, որ այրվում է մեկհարկանի տուն (56 քմ). տուժածներ չկան: Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ֆոտոռեպորտաժ

Տեսանյութ



© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք