211652_close_icon
views-count1353 դիտում article-date 16:52 08-11-2019

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Նոյեմբերի 6-ին, ժամը 22.10-ին, Երևանի Բաշինջաղյան փողոցում իրար են բախվել «Օպել», «Մերսեդես» և կայանված «Աուդի» մակնիշի ավտոմեքենաներ. «Աուդի»-ի 19-ամյա վարորդը և 20-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 6-ին, ժամը 21.10-ին, Երևանի Գարեգին Նժդեհի և Սևանի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-21154» և երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ներից մեկի 41-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 7-ին, ժամը 00.30-ին, Երևանի Արտաշատի խճուղում իրար են բախվել «Օպել», «ԿԻԱ» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ»-ի 27-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 7-ին, ժամը 15.30-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում իրար են բախվել «Նիսան» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան»-ի 39-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 6-ին, ժամը 19.00-ին, Երևանի Արցախի պողոտայում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 60-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 8-ին, ժամը 01.30-ին, Երևանի Բաղրամյան պողոտայում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 19-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 6-ին, ժամը 18.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ֆ. Վերֆելի փողոցում գտնվող պատին է բախվել. 26-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 6-ին, ժամը 22.15-ին, հիվանդանոց բուժօգնության է դիմել 21-ամյա քաղաքացի և հայտնել, որ մարմնական վնասվածքները ստացել է Երևանի Անդրանիկի արձանի մոտ (Հարավարեւմտյան թաղամաս) անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 7-ին, ժամը 18.05-ին, Երևանի Ալմա Աթայի փողոցում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 14-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 7-ին, ժամը 18.00-ին, Երևանի Դավիթ Բեկի փողոցում իրար են բախվել «Միցուբիշի» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 7-ին, ժամը 08.30-ին, Երևանի Ռուբինյանց փողոցի և Ռուբինյանց նրբանցքի խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 53-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 7-ին, ժամը 18.30-ին, Երևանի Ազատության պողոտայի և Ադոնցի փողոցի խաչմերուկում «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 12-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 7-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Արարատի մարզի Այգեստան գյուղի ճանապարհին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել առվի մեջ. 16-ամյա վարորդը և 16-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 7-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Տանձուտ գյուղում իրար են բախվել «ՎԱԶ-217030», «ԳԱԶ-24» և «ԳԱԶ-53-12» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-217030»-ի 21-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 7-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «Հոնդաի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղի գյուղամիջյան ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հուշարձանի հենասյանը. 46-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Նոյենբերի 7-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 307-րդ կմ-ին «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան վազանց կատարելիս բախվել է համընթաց ուղղությունից ձախ շրջադարձ կատարող «Տոյոտա Կորոլա» մակնիշի ավտոմեքենայի. «Օպել Աստրա»-ի 41-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 7-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 133-րդ կմ-ին «Հունդաի Էլանտրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. վարորդը հրաժարվել է բուժօգնությունից: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 5-ին, ժամը 19.15-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 84-րդ կմ-ին իրար էին բախվել «ՎԱԶ-211440» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի 65-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր