211652_close_icon
views-count1095 դիտում article-date 15:39 08-11-2019

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում նոյեմբերի 7-ից 8-ը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 7-ից 8-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 66 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ խարդախության՝ 15, անձնական ունեցվածքի գողության՝ 13, մարմնական վնասվածք հասցնելու` 9, յուրացման կամ վատնման և թմրամիջոցի հայտնաբերման՝ 5-ական, պետական-հասարակական ունեցվածքի գողության, խուլիգանության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության ու սպանության սպառնալիքի՝ 2-ական, գույքի դիտավորությամբ վնասման, ապօրինի ծառահատման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, գործադուլի մասնակցելուն հարկադրելու, պետական սահմանն ապօրինի հատելու, թմրամիջոցի մաքսանենգության և ծեծի՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 3 հետախուզվող, կամավոր ներկայացել է 3-ը: Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու և ապօրինի ծառահատման՝ 1-ական դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 20 պատահար, ինչի հետևանքով 25 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր