հիմնական կայք
Լրահոս

Բուլղարիայի ռազմաբժշկական ակադեմիայի պատվիրակությունն այցելել է ԵՊԲՀ

Բուլղարիայի ռազմաբժշկական ակադեմիայի պատվիրակությունն այցելել է ԵՊԲՀ Հայաստանում Բուլղարիայի ռազմական կցորդ, փոխգնդապետ Յանչո Կոմիտովի ուղեկցությամբ՝ Բուլղարիայի ռազմաբժշկական ակադեմիայի պատվիրակությունը՝ արտակարգ իրավիճակների ամբիոնի պետ, գնդապետ, պրոֆեսոր Դիմո Դիմովը և վիրաբույժ, ռազմադաշտային վիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր, մայոր Գեորգի Պոպիվանովն այցելեցին ԵՊԲՀ ռազմաբժշական ֆակուլտետ: Ճանաչողական այցի շրջանակում արտասահմանցի գործընկերները հանդիպեցին բուհի ղեկավարությանը, եղան Ստոմատոլոգիական կրթության գերազանցության կենտրոնում, այդ թվում՝Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում:


ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի ղեկավար կազմը և Բուլղարիայի ներկայացուցիչները հանդիպման ընթացքում քննարկեցին համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև ռազմաբժշկական ֆակուլտետի կուրսանտների փոխանակման ծրագրերին վերաբերող հարցեր:

Կարևորելով միջազգայնացման գործընթացը՝ բուհի ղեկավորություններկայացրեց առաջարկություններ, որոնք կնպաստեն երկու երկների միջև կրթության և բժշկության ոլորտում կապերի սերտացմանը:

Ֆոտոռեպորտաժ

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք