211652_close_icon
views-count2157 դիտում article-date 14:19 08-11-2019

Հայաստան - Հունաստան խաղի տոմսերն արդեն վաճառքում են

Նոյեմբերի 8-ից սկսվում է Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստան – Հունաստան խաղի տոմսերի վաճառքը։ ՀՖՖ-ի գնային նոր քաղաքականության համաձայն՝ կրկին մեծամասնություն կկազմեն 1000 դրամ արժողությամբ տոմսերը։ Տոմսերը կարելի է ձեռք բերել «Հանրապետական» մարզադաշտի՝ Վրացյան փողոցում տեղակայված տոմսարկղից։ Տոմսարկղը կգործի ամեն օր՝ ժամը 12։00-ից 20։00-ը։ Միևնույն անձի կողմից 5 տոմսից ավելի ձեռք բերելու դեպքում ինքնությունը հաստատող փաստաթղթի առկայությունը պարտադիր է։ Կուտակումներից խուսափելու համար ՀՖՖ-ն հորդորում է խաղի օրը մարզադաշտ գալ մեկնարկից 2 ժամ առաջ։ Տոմսարկղի հեռախոսահամարն է 010555352։ [b]Հայաստան – Հունաստան [/b] Արևմտյան տրիբունայի կենտրոնական հատված - 9000 դրամ Արևմտյան տրիբունայի կողային հատվածներ - 7000 դրամ Արևելյան տրիբունայի կենտրոնական հատված - 5000 դրամ Արևելյան տրիբունայի կողային հատվածներ - 3000 դրամ Հյուսիսային և հարավային տրիբունաներ - 1000 դրամ [b]Հայաստան – Հունաստան հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 15-ին՝ ժամը 21։00-ին։ [/b]

Նմանատիպ նյութեր