211652_close_icon
views-count5591 դիտում article-date 10:24 08-11-2019

Գործ չարած, բայց երկար հանգիստ վայելող Սուպեռ Հայկոն եթե գոնե մի փոքր սիրում է Երևանն ու երևանցուն, պետք է վայրկյան առաջ թողնի քաղաքապետի՝ ոչ իրեն հարիր պաշտոնը

Հանրապետական կուսակցության անդամ Հովհաննես Խաչատրյանը գրում է. Երևանի «քաղաքապետ» Սուպեռ Հայկոն չի կարողանում հավաքագրել Երևանի բյուջեն: Ժամանակին Հայկ Մարությանը ասում էր, որ իրենք նորմալ բյուջե են հավաքում, իսկ հիմա լեզուն ջուր առած ձայն չի հանում, ինչու՞. որովհետև նա չի կարողանում անել այնպես, որպեսզի բյուջեն աճի, և Երևանի եկամուտները չեն հավաքագրվում, սա նշանակում է, որ չեղած և նախատեսված ծրագրերը նույնպես մնալու են օդից կախված: Սրա գլխավոր պատճառներից է աղբահանության վրա ծախսված ահռելի մեծ գումարները, ու դրա համար տակից դուրս գալ չի կարողանում: Սակայն ունենք այն, ինչ ունենք և տեսնում ենք, որ այդքան գումար ծախսելուց հետո կրկին վատ է կատարվում աղբահանությունը՝ բակերում, փողոցներում, ամենուր փնթի վիճակ է, Երևանը սարքել են լքված քաղաք: Մի քանի կենտրոնական փողոց մաքրելով, մարդկանց աչքին թոզ փչելով, մնացած հատվածները աչքաթող անելով, դարձնում են խոզանոց: Իր չկատարած խոստումների հետևանքով Երևանի կառավարումը կարող ենք ասել, որ տապալված է, քանի որ քաղաքին հարկավոր է ամենօրյա ուշադրություն: Իսկ այս ամենը անդրադառնալու է ընդհանուր երկրի բյուջեի ցուցանիշների վրա` բացասական մասով: Իսկ սրանից կարոք ենք ենթադրել, որ Հայկոյից ինչպես սկզբում, այնպես էլ հիմա պարզ էր, որ քաղաք ղեկավարող դուրս չէր գա: Նա իր անգործությամբ խանգարում է Երևանի զարգացմանը ու ոչ միայն Երևանի,Doing Bussiness-6 կետով Հայաստանի հետընթացքը ուղիղ կապված է Հայկոյի ոչ իր տեղը լինելու և սխալ քաղաքականության հետ: Հայկոյի վայրկյան առաջ հեռանալը օգուտ կլինի մեր քաղաքի համար: Գործ չարած, բայց երկար հանգիստ վայելող Սուպեռ Հայկոն եթե գոնե մի փոքր սիրում է Երևանն ու երևանցուն, պետք վայրկյան առաջ թողնի քաղաքապետի՝ ոչ իրեն հարիր պաշտոնը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր