211652_close_icon
views-count2053 դիտում article-date 10:36 08-11-2019

Քաղաքական «քնած» ուժերը պատրաստվում են նոր թափով խաղի մեջ մտնել. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Արտախորհրդարանական ուշագրավ զարգացումներ են ուրվագծվում։ Մինչ իշխանությունը փորձում է գլուխ հանել հանրային տրամադրությունները ցնցած այս կամ այն խնդրից, արտախորհրդարանական ուժերի շրջանում համախմբման ակտիվ աշխատանքներ են ընթանում։ Բանակցությունները, քննարկումները դարձել են գրեթե ամենօրյա։ Սրան գումարած, իշխանության ներսում ընդհատակյա ռումբ է ձևավորվում, որը հարմար պահին պայթելու է։ Այս ամենի համար հող են նախապատրաստում նաև իշխանության իրար հաջորդող սխալներն ու հասարակության շրջանում հիասթափության մեծացումը։ Մեր աղբյուրի պնդմամբ` ամեն վայրկյան ներքաղաքական բեկում կարող է լինել, քանի որ «քնած», դադար վերցրած ուժերը պատրաստվում են նոր թափով խաղի մեջ մտնելու։ Ի դեպ, միայն արտաքուստ է թվում, թե արտախորհրդարանական համախմբում չկա, իրականում կա մի կորիզ, որը, անկախ տարակարծություններից, որոշել է ամեն ինչ մի կողմ դնել ու ազատվել Փաշինյանի իշխանությունից»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր