211652_close_icon
views-count34508 դիտում article-date 23:10 07-11-2019

Գողություններ՝ Վանաձոր քաղաքի «Վանաձոր» բժշկական կենտրոնից

Երեկ՝ նոյեմբերի 6-ին, գողության դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, գողություն կատարելու կասկածանքով ոստիկանության Տարոնի բաժին են հրավիրել Վանաձոր քաղաքի Տարոն 4 Սեբաստիա թաղամասի բնակիչ՝ 47-ամյա Սերժիկ Պ-ին։ Ոստիկանների կողմից տարված բացատրական աշխատանքների արդյունքում վերջինս խոստովանել է, որ նույն օրը, ժամը 16։55-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնի 3-րդ հարկում գտնվող աշխատասենյակներից մեկից գողացել է «Այքոս» ֆիրմայի էլեկտրոնային սիգարետ և ոստիկաններին է ներկայացրել գողացված սիգարետը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Սերժիկ Պ-ն գողությունը կատարել է բժիշկ-սրտաբան Կարեն Պողոսյանի աշխատասենյակից։ Փաստի առթիվ ոստիկանության Տարոնի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ երեկ նշված բաժին է դիմել նաև «Վանաձոր» բժշկական կենտրոնի տնօրեն Վահագն Մկրտչյանը և հայտնել, որ դեռևս չպարզված ժամանակահատվածում բժշկական կենտոնի միջանցքից անհայտ անձը կամ անձինք գողացել են 6 հատ լուսամփոփ։ Նշված գողության փաստով նույնպես նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր