211652_close_icon
views-count2250 դիտում article-date 23:20 07-11-2019

Յուրգեն Կլոպ. Գվարդիոլան աշխարհի լավագույն մարզիչն է

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը՝ Անգլիայի առաջնության 12-րդ տուրում «Մանչեսթեր Սիթիի» հետ կարևոր հանդիպումից առաջ անդրադարձել է մրցակցի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային: «Ես նրան արդեն բավականին երկար ժամանակ է՝ գիտեմ, և ինձ համար առաջվա պես շատ բան է նշանակում նրա հետ մրցակցությունը: Ինձ համար նա աշխարհի լավագույն մարզիչն է: Մենք շանս ունենք հաղթելու նրա թիմին, ինչը դժվար է, բայց հնարավոր: Ինձ համար դա բավական է: Իմ կողմից ոչինչ չկա, հարգանքից բացի: Իհարկե, նման բաները անհնար է ընդհանրապես չմեկնաբանել, բայց ես դրանով հետաքրքրված չեմ: Խաղի նախաշեմին շատ բան կա, ինչի մասին կարելի է գրել»: «Լիվերպուլ»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կկայանա նոյեմբերի 10-ին՝ ժամը 20:30-ին:

Նմանատիպ նյութեր