211652_close_icon
views-count5295 դիտում article-date 21:40 07-11-2019

Պատրաստված է Հայաստանում՝ իտալական դիզայնով. վարչապետը ներկա է գտվնել Ceramisia գործարանի բացմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Ceramisia գործարանի բացման արարողությանը, որը հիմնվել է Մուլտի Գրուպ կոնցեռնի և իտալական Italian Stoneware հոլդինգի համատեղ ներդրումային ծրագրի շրջանակում: Նախնական ներդրումների ծավալը կազմում է 30 միլիոն եվրո և շարունակական բնույթ է կրելու: Ստեղծվելու է 500-ից 1000 աշխատատեղ: Վարչապետ Փաշինյանը գործարանի ղեկավարների ուղեկցությամբ շրջայց է կատարել՝ ծանոթացել կերամիկական սպասքի արտադրության գործընթացին: * * * Italian Stoneware հոլդինգը զբաղվում է կերամիկական սեղանի սպասքի արտադրությամբ, հյուրանոցային բիզնեսով և նոր շենքերի կառուցմամբ: Ceramisia-ի առանձնահատկությունը՝ կավը, որով պատրաստվում է սպասքը, առանձնանում է իր ամրությամբ և երկարակեցությամբ, որի շնորհիվ այն անվանվում է stoneware-քարային կավ, որն էկոլոգիապես մաքուր է, կարելի է օգտագործել միկրոալիքային վառարանում: Հայաստանում արտադրված կերամիկական սպասքն արտահանվելու է աշխարհի տարբեր երկրներ՝ «Պատրաստված է Հայաստանում՝ իտալական դիզայնով» կարգախոսով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+

Նմանատիպ նյութեր