2641 դիտում
21:29 07-11-2019
ՀՀ և Վրաստանի օդային տարածքում ներդրվել է միասնական «Մայրուղիներից ազատ Հարավկովկասյան օդային տարածք» հայեցակարգը
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է, որ որ 2019 թվականի նոյեմբերի 7-ից ՀՀ և Վրաստանի օդային տարածքում ներդրվել է միասնական «Մայրուղիներից ազատ Հարավկովկասյան օդային տարածք» հայեցակարգ, որը թույլ է տալիս իրականացնել թռիչքներ 195 թռիչքային մակարդակից (FL 195) բարձր, շուրջօրյա Հայաստան Վրաստան օդային սահմանի հատման պարզեցված գործընթացներով։
Սույն հայեցակարգի շրջանակներում կանխատեսվում է, որ հայեցակարգից կօգտվեն օրական 125, իսկ տարեկան՝ 45․000 տարանցիկ չվերթ։ Արդյունքում տարեկան կտրվածքով կկրճատվեն ընդհանուր առմամբ՝ 28714 մղոն թռիչքային ճանապարհ, 3872 րոպե թռիչքային ժամանակ, 260․438 կգ վառելանյութ, ինչը իր հերթին կնպաստի շրջակա միջավայրի պահպանությանը։
Այս գործընթացը իրականացվել է ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի, Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալության, «EUROCONTROL» կազմակերպության, «Հայաէրոնավիգացիա» ՓԲ և «SAKAERONAVIGATSIA» Ltd Ընկերությունների մասնագետների համատեղ աշխատանքի շնորհիվ։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նմանատիպ հայեցակարգ ներդրված է ոչ բոլոր Եվրոպական Միության պետություններում։
Նմանատիպ նյութեր
3672 դիտում
15:03 15-07-2015
Վթարային վայրէջք` Նյու Ջերսիի մայրուղիներից մեկում. տեսանյութ
2605 դիտում
14:29 10-11-2016
Թրամփի հաղթանակից դժգոհ հարյուրավոր քաղաքացիներ փակել են Լոս Անջելես տանող գլխավոր մայրուղիներից մեկը
33320 դիտում
23:21 16-05-2017
Կալիֆոռնիայի մայրուղիներից մեկում ավտովթարի հետևանքով մեքենան 2 մասի է բաժանվել. ՏԵԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
535 դիտում
17:47 26-04-2024
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
631 դիտում
17:34 26-04-2024
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա ոստիկանության Հրազդանի բաժնում է