211652_close_icon
views-count1580 դիտում article-date 20:43 07-11-2019

ՀՖՖ Գործկոմը քվեարկեց Աբրահամ Խաշմանյանին Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակման օգտին

Նոյեմբերի 7-ին ՀՖՖ գրասենյակում կայացավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի արտահերթ նիստը: Օրակարգում էր միայն մեկ հարց՝ Աբրահամ Խաշմանյանին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին: Նիստին ներկա էին ՀՖՖ Գործկոմի անդամներից 13-ը, որոնք միաձայն քվեարկեցին Աբրահամ Խաշմանյանի՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակման օգտին: Ազգային հավաքականի մարզչական շտաբի, առաջիկա հավաքի ծրագրի և հրավիրված ֆուտբոլիստների վերաբերյալ կտեղեկացնենք շուտով:

Նմանատիպ նյութեր