211652_close_icon
views-count10920 դիտում article-date 19:37 07-11-2019

Երևանի Սարալանջի փողոցի հարակից լանջին տուն է այրվում. դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարների 4 մարտական հաշվարկ.. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նոյեմբերի 7-ին, ժամը 16:18-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի փողոցին հարակից լանջին այրվում է տուն: Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է մեկհարկանի տուն (56 քմ). տուժածներ չկան: Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: Լուսանկարները՝ «Ֆոտոլուր»-ի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր