211652_close_icon
views-count2287 դիտում article-date 19:10 07-11-2019

Հարկադիր կատարման ծառայությունը պարզաբանել է՝ որ դեպքում պարտապանը պետք է հայտարարագիր ներկայացնի

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը տեղեկացնում է, որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ Եթե 100 000 դրամ և ավելի բռնագանձման ենթակա գումարով կատարողական վարույթ հարուցելու մասին որոշումը հանձնելուց հետո՝ 10 օրվա ընթացքում, պարտապանը չի կատարում կատարողական թերթի պահանջները, և պարտապանի գույքը բավարար չէ բռնագանձվող գումարը լրիվ մարելու համար, ապա պարտապանը պարտավոր է կատարողական վարույթ հարուցելու մասին որոշումը հանձնելուց հետո՝ 20 օրվա ընթացքում, սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի և գույքային իրավունքների, այդ թվում՝ պահանջի իրավունքի, կազմի, քանակի և գտնվելու վայրի մասին հայտարարագիր ներկայացնել հարկադիր կատարողին: Հայտարարագրի ձևին և կարգին կարող եք ծանոթանալ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության պաշտոնական կայքում։ Տես՝ http://harkadir.am/view-lang-arm-page-88.html:

Նմանատիպ նյութեր