հիմնական կայք
Լրահոս

«Ռոստելեկոմ»-ը ներկայացնում է IN-CLASS անգլերենի ուսուցողական տեսանյութերը Սմարթ հեռուստատեսության ֆիլմադարանում

«Ռոստելեկոմ»-ը ներկայացնում է IN-CLASS անգլերենի ուսուցողական տեսանյութերը Սմարթ  հեռուստատեսության ֆիլմադարանում Նոյեմբերի 7-ից «Ռոստելեկոմ»-ը, համագործակցելով «New Way» ուսումնական կենտրոնի հետ, պաշտոնապես ներկայացնում է նոր` In-Class անգլերենի ուսուցողական տեսանյութերի շարքը՝ նախատեսված ընկերության Սմարթ հեռուստատեսության բաժանորդների համար:


In-Class հավաքածուի միջոցով «Ռոստելեկոմ»-ի բոլոր բաժանորդները հնարավորություն են ստանում առանց որևէ վճարի սովորելու և բարելավելու իրենց անգլերեն լեզվի իմացությունը։

In-Class տեսանյութերը հասանելի են «Ռոստելեկոմ»-ի Սմարթ հեռուստատեսության Ֆիլմադարանի հատուկ բաժնում, ինչը հնարավորություն կընձեռի յուրաքանչյուրին ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ մարզերում օգտվելու որակյալ բովանդակության ծառայությունից։

Ուսուցողական հոլովակները պատրաստվել և մշակվել են «New Way» ուսումնական կենտրոնի որակավորված մասնագետների կողմից՝ անգլերենի ուսուցման ESL (English as a Second Language) և EFL (English as a Foreign Language) համակարգերի ստանդարտներին համապատասխան։

Հատկանշական է, որ ներկայացված տեսանյութերը հայալեզու են․ նախատեսվում է նաև ընդլայնել In-Class ծառայության միջոցով տրամադրվող բովանդակության ծավալները՝ պարբերաբար ավելացնելով տեսանյութերի քանակն ու ներառելով այլ բաժիններ ու թեմաներ։

«Սա նոր ուղղություն է, որը մենք զարգացնում ենք՝ հասանելի դարձնելով մեր բաժանորդների համար կրթական բովանդակություն Սմարթ հեռուստատեսության միջոցով։ Յուրաքանչյուրը կարող է օգտվել այս ուսուցողական նյութերից, զբաղվել ինքնակրթությամբ և զարգացնել մեր օրերում այդքան կարևոր հմտությունները»,—նշեց Ռոստելեկոմ Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

Հոլովակները «Ռոստելեկոմ»-ի բոլոր բաժանորդների համար բաց են օգտագործման համար և մատչելի կիրառության մեջ։

***

«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ», «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ (www.rtarmenia.am)
2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ Rostelecom ապրանքանիշի ներքո:

2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս։ 2015թ․ սեպտեմբերին ընկերությունը ներկայացրել է լիովին նոր Սմարթ հեռուստատեսությունը, որն առանձնանում է իր նորարարական լուծումներով և հնարավորություններով։

«Ռոստելեկոմի» ցանցը Հայաստանում կառուցված է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը:

Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմի» ցանցը փոխկապակցված է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ:
Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ:

Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով:

2014թ.-ից ընկերությունը բնակչությանը ծառայություններ է մատուցում Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Աջափնյակ, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Ավան, Արաբկիր վարչական շրջաններում և Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր, Գյումրի, Աշտարակ, Մեծամոր, Արմավիր, Մասիս, Արտաշատ, Արարատ, Սևան, Դիլիջան, Իջևան, Կապան, Մարտունի, Ալավերդի և Քաջարան քաղաքներում: Նշված բոլոր քաղաքներում գործում են վաճառքի և սպասարկման սրահներ:

***
«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ» ԲԲԸ-ն (www.rostelecom.ru) Ռուսաստանի և Եվրոպայի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն և դինամիկ զարգացող ընկերությունների խումբ է, որը ծառայություններ է մատուցում ոլորտի բոլոր սեգմենտներում Ռուսաստանի ողջ տարածքով:

Ընկերությունը առաջատար դիրք է գրավում ինտերնետի հասանելիության և վճարովի հեռուստատեսության ծառայությունների ռուսաստանյան շուկայում. Ինտերնետ հասանելիության ծառայությունից օգտվողների թիվը գերազանցում է 10.9 մլն-ը, իսկ վճարովի հեռուստատեսությանը՝ 7.7 մլն-ը:

«Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն առաջատարն է ռուսաստանյան պետական կառույցների և բոլոր մակարդակների կորպորատիվ հաճախորդներին մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների շուկայում:
Ընկերությունը առաջատար դիրքեր ունի նաև Էլեկտրոնային կառավարության համար ինովացիոն լուծումների, ամպային տեխնոլոգիաների կիրառման, առողջապահության, կրթության, անվտանգության, կենցաղ-կոմունալ ծառայությունների ոլորտներում:

Ընկերության կայուն ֆինանսական վիճակը հաստատվում է վարկանիշային աղյուսակներում գրաված դիրքերով՝ Fitch Ratings գործակալությունն այն գնահատում է վարկանիշային աղյուսակի "BBB-" մակարդակում, իսկ Standard&Poor’s գնահատմամբ այն "BB+" է:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք