211652_close_icon
views-count1830 դիտում article-date 23:54 07-11-2019

Իջևանի ոստիկանները փայտածուխի արտադրամասում ապօրինի փայտանյութ են հայտնաբերել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նոյեմբերի 4-ին ոստիկանության Իջևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, այցելել են Սևքար գյուղի վարչական տարածքում գտնվող փայտածուխի արտադրամաս, որտեղ հայտնաբերել են մոտ 8 խորանարդ մետր փայտանյութ, ինչպես և 6 հատ փայտածուծ պատրաստելու տարրա, որոնց մեջ առկա էր մոտ 50 պարկի փայտածուխ։ Արտադրամասի տերը, որը Սևքար գյուղի 69-ամյա բնակիչ է, հայտնաբերվածի օրինականությունը հավաստող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։ Փասյտածուխի արտադրամասի գործունեությունը կասեցվել է։ Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր