հիմնական կայք
Լրահոս

Սահմանվել է այն պաշտոնյաների ցանկը, որոնց ուղեբեռը մաքսային զննության չի ենթարկվելու ԵՏՄ տարածքում

Սահմանվել է այն պաշտոնյաների ցանկը, որոնց ուղեբեռը մաքսային զննության չի ենթարկվելու ԵՏՄ տարածքում Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությանը:


Արձանագրությամբ նախատեսվում է փոփոխություններ կատարել Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 321-րդ հոդվածում, որով սահմանված են մաքսային մարմինների կողմից մաքսային հսկողության որոշակի ձևերի կիրառումից ազատելու դրույթները:

Մասնավորապես նախատեսվում է ԵՏՄ պետությունների ղեկավարների և նրանց ուղեկցող ընտանիքի անդամների անձնական ուղեբեռի մաքսային զննումից հավասարապես ազատել նաև ԵՏՄ պետությունների կառավարությունների ղեկավարների ևնրանց ուղեկցող ընտանիքի անդամների անձնական ուղեբեռը:

Նախագծով նախատեսվում է նաև փոփոխություն կատարել վերը նշված հոդվածով սահմանված ՀՀ այն պաշտոնատար անձանց ցանկում, որոնց անձնական ուղեբեռը ևս ենթակա չէ մաքսային զննության:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք