հիմնական կայք
Լրահոս

Ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են Mercedes-ն ու ՊՆ հաշվեկշռում գրանցված մարդատար ավտոբուսը. ժամանել են տարածքի ոստիկանապետը, ՃՈ դասակի հրամանատարն ու ավագ հետաքննիչը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են Mercedes-ն ու ՊՆ հաշվեկշռում գրանցված մարդատար ավտոբուսը. ժամանել են  տարածքի ոստիկանապետը, ՃՈ դասակի հրամանատարն ու ավագ  հետաքննիչը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ Այսօր՝ նոյեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 09:00--ի սահմաններում Արմավիր քաղաքի Չարենցի և Լերմոնտով փողոցների խաչմերուկում բախվել են Mercedes մակնիշի 35 PM 562 համարանիշի և ПАЗ մակնիշի ՊՆ 2386 Տ համարանիշի ավտոմեքենաները:


Ինչպես հայտնում է ֆտոոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Կարեն Աբելյանի գլխավորությամբ:


Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Խաչատրյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները՝ 1 մարտական հաշվարկով:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ն վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ПАЗ մակնիշի մարդատար ավտոբուսը պատկանում է ՀՀ ՊՆ նախարարությանը և հաշվառված է նախարարության հաշվեկշռում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ֆոտոռեպորտաժ

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք