հիմնական կայք
Լրահոս

Toyota-ն շահույթի ռեկորդային մակարդակ Է գրանցել

Toyota-ն շահույթի ռեկորդային մակարդակ Է գրանցել Toyota ճապոնական ավտոմոբիլային ընկերությունը զուտ շահույթի ռեկորդային մակարդակ Է գրանցել 2019 ֆինանսական տարվա (ապրիլ-սեպտեմբեր) առաջին կեսին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են ընկերության կողմից նոյեմբերի 7-ին հրապարակված տվյալները:


Այսպես, ավտոընկերության զուտ շահույթը 2018 թվականի համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ ավելացել Է 2,6 տոկոսով՝ հասնելով 1,27 տրլն իեն (մոտավորապես 11 մլրդ դոլար) ռեկորդային նշագծի: Ընդգծվում Է, որ նման արդյունքի կոնցեռնին հաջողվել Է հասնել լավ վաճառքների շնորհիվ ինչպես Ճապոնիայի ներսում, այնպես Էլ արտասահմանում:

Միեւնույն ժամանակ Toyota-ն պահպանում Է ամբողջ 2019 ֆինանսական տարվա (ավարտվում Է 2020 թվականի մարտի 31-ին) համար շահույթի ընթացիկ կանխատեսումը: Այսպես, ընկերության կանխատեսումների համաձայն, զուտ շահույթը պետք Է կազմի 2,15 տրլն իեն (18,6 մլրդ դոլար), ինչը 14,2 տոկոսով ավելի Է, քան 2018 ֆինանսական տարվա զուտ շահույթը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք