5207 դիտում
11:25 07-11-2019
Մեսրոպ Առաքելյան. Արթուր Վանեցյանը իրավունք չունի նշանակել հավաքականի գլխավոր մարզիչ
ՀՖՖ Ներքին աուդիտի և համապատասխանության կոմիտեի նախագահ Մեսրոպ Առաքելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«ՀՖՖ պաշտոնական կայքում տարածվեց տեղեկատվություն, համաձայն որի ՀՖՖ նախագահի կողմից նշանակվել է ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։
Համաձայն կանոնադրության 39-րդ հոդվածի թ) կետի՝ գլխավոր մարզիչի նշանակման իրավասությունը պատկանում է բացառապես ֆեդերացիայի գործադիր կոմիտեին։
Ժողովի կողմից 26.06.2019թ ընդունված կանոնադրությունը, համաձայն 80-րդ հոդվածի, դեռևս իրավական ուժ չի ստացել, քանի որ չի հաստատվել պետական ռեգիստրի կողմից։
Այսպիսով, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի նշանակումը առանց գործադիր կոմիտեի ուժ չունի և առոչինչ է», գրել է Մ. Առաքելյանը:
Նշենք, որ հարցին անդրադարձել է նաև ՀՀ առողջապահության նախարար, ՀՖՖ գործկոմի անդամ՝ Արսեն Թորոսյանը, որը գրել է. «ՀՖՖ նախագահի նման վարքագիծն անընդունելի է և պետք է համապատասխան վերաբերմունքի արժանանա ՀՖՖ գործկոմի ու ընդհանուր ֆուտբոլային հանրույթի կողմից»:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
820 դիտում
16:16 17-03-2024
Բռնցքամարտիկ Համլետ Հարությունյանը դուրս է եկել Բելգրադի մրցաշարի եզրափակիչ
913 դիտում
14:24 15-03-2024
Թիկնիզյանը վնասվածքի պատճառով չի միանա ազգային հավաքականին
1006 դիտում
12:36 14-03-2024
Երևանում կանցկացվի ազատ ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների միջազգային մրցաշար