հիմնական կայք
Լրահոս

Խոշոր բիզնեսի բարգավաճումը տեղի է ունենում փոքր ու միջին բիզնեսի կրճատման հաշվին․ «Փաստ»

Խոշոր բիզնեսի բարգավաճումը տեղի է ունենում փոքր ու միջին բիզնեսի կրճատման հաշվին․ «Փաստ» «Փաստ» թերթը գրում է. «Վերջերս հրապարակվեց 2019 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին 1000 խոշորագույն հարկատուների կողմից պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր մեծությունը, որը կազմել է շուրջ 765 մլրդ դրամ, ինչը 13,5%-ով ավելին է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշից:


Այս ցուցանիշները որպես ձեռքբերում իր ֆեյսբուքյան էջում ներկայացրեց նաև Փաշինյանը՝ հատուկ ընդգծելով, թե 2019թ. առաջին 9 ամիսներին, նախորդ երկու տարիների նույն ժամանակահատվածի համեմատությամբ, աճել է նաև 10, 50 և 100 խոշորագույն հարկատուների կողմից պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր մեծությունը:

Թվում է, թե խոշոր հարկատուների վճարած հարկերի ավելացումը դրական է տնտեսության համար, սակայն պետք է նկատել, որ խոշոր հարկ վճարողների կողմից ավելի հարկ վճարելը պայմանավորված է ոչ միայն ստվերի կրճատմամբ, այլև նրանց կողմից շուկաների մենաշնորհացման և որոշ հարկատեսակների դրույքաչափերի աճով։

Հայաստանում տևական ժամանակ ականատես ենք լինում մի երևույթի, երբ խոշոր բիզնեսը կլանում է մանր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին կամ նրանց մրցակցությունից դուրս թողնում։

Օրինակ՝ ակնառու է, թե ինչպես են մանր խանութներն ու կրպակները փակվում խոշոր սուպերմարկետների և մոլերի բացմանը զուգահեռ։

Այսինքն՝ խոշոր բիզնեսի բարգավաճումը հիմնականում տեղի է ունենում փոքր ու միջին բիզնեսի կրճատման հաշվին»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք