հիմնական կայք
Լրահոս

«Իմ քայլը» խմբակցությունը Հաշվեքննիչ պալատի նոր թեկնածուի փնտրտուքի մեջ է. «Ժողովուրդ»

«Իմ քայլը» խմբակցությունը Հաշվեքննիչ պալատի նոր թեկնածուի փնտրտուքի մեջ է. «Ժողովուրդ» «Ժողովուրդ» թերթը գրում է․ «ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը Հաշվեքննիչ պալատի նոր թեկնածուի փնտրտուքի մեջ է: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ գրել էր, որ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում մերժվել էր իմքայլականների կողմից ներկայացված Սամվել Եղիազարյանի թեկնածությունը: Իսկ մինչ այդ էլ մերժվել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված Կարեն Սարգսյանի թեկնածությունը: Եվ չնայած այս մերժումներին` խորհրդարանի կողմից ՀՊ նոր անդամի հարցը պետք է մինչև դեկտեմբեր լուծվի, քանի որ հենց այդ ժամանակ է լրանում Արա Նռանյանի պաշտոնավարման ժամկետը: Սակայն դատելով ներկա իրավիճակից` հարցը հանգուցալուծելը բարդ է լինելու:


«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն այլևս հակված չէ թեկնածու ներկայացնել, իսկ ԲՀԿ-ն էլ ի սկզբանե էր հայտարարել այս գործընթացին չմասնակցելու մասին: Այսինքն` թեկնածու առաջադրելու բեռը կրկին «Իմ քայլ»-ի ուսերին է: Մենք նաև տեղեկացանք, որ հանձնաժողովի կողմից մերժված թեկնածուն եղել է պատգամավոր Արփի Դավոյանի մտերիմը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք