հիմնական կայք
Լրահոս

Ավտովթար Կոտայքի մարզում. 51–ամյա վարորդը Mercedes-ով բախվել է 45–ամյա վարորդի 06-ին. 2 վիրավորներից մեկը 12-ամյա տղա է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ավտովթար Կոտայքի մարզում. 51–ամյա վարորդը Mercedes-ով բախվել է 45–ամյա վարորդի 06-ին. 2 վիրավորներից մեկը  12-ամյա տղա է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանի կողմից նյութեր են նախապատրաստվում նոյեմբերի 2-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 14:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 51-ամյա Վարազդատ Խուկասյանը իր վարած Mercedes մակնիշի 34 NC 040 համարանիշի ավտոմեքենայով Կարենիս գյուղի ավտոճանապարհին բախվել է Գեղարքունիքի մարզի բնակիչ, 45-ամյա Մելիք Գևորգյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 34 VP 571 համարանիշի ավտոմեքենային:


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Մ. Գևորգյանը, նրա ուղևոր, Գեղարքունիքի մարզի բնակիչ,12-ամյա Ա. Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Չարենցավան» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ֆոտոռեպորտաժ

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք