4076 դիտում
09:25 07-11-2019
Ինչու է Գագիկ Ջհանգիրյանը հետ վերցրել դիմումը. ուշագրավ զարգացումներ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գագիկ Ջհանգիրյանը դիմել է ՀՀ վարչական դատարան, որպեսզի վերականգնի իր երբեմնի կոչումներն ու պաշտոնը: Եվ հիմա, պարզվում է, որ դիմումը հետ է վերցրել:
Հիշեցնենք, որ 2019 թվականի սեպտեմբերի 18-ին Վճռաբեկ դատարանը բեկանեց տարիներ առաջ Գ. Ջհանգիրյանի նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը և արդարացրեց նրան:
Դատախազությունում խոսվում էր, որ հնարավոր է` Ջհանգիրյանը նախկին` դատախազի տեղակալի պաշտոնում վերականգնվի՝ չբացառելով, որ գլխավոր դատախազ էլ կնշանակվի, եթե մինչ այդ թոշակային տարիքը չլրանա: Ինչո՞ւ եք Ձեր հայցը հետ վերցրել. «Ժողովուրդ» օրաթերթի այս հարցին Գ. Ջհանգիրյանը պատասխանեց. «Ես հիմա երկրորդ բողոքը տանում եմ Քրեական պալատի որոշման հիման վրա, այ դրա համար եմ հետ վերցրել… Կա Ռոբերտ Քոչարյանի երկու ապօրինի հրամանագրերը անվավեր ճանաչելու մասին բողոք»: Հիշեցնենք, որ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի 2008-ի հրամանագրերով Գ. Ջհանգիրյանը ազատվել էր դատախազի տեղակալի պաշտոնից և զրկվել դասային աստիճանից»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
4718 դիտում
10:52 04-03-2017
ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում ուշագրավ զարգացումներ են սկսվել. «Ժողովուրդ»
6768 դիտում
09:56 25-08-2017
Դատական համակարգում ուշագրավ զարգացումներ են սկսվել. «Ժողովուրդ»
7468 դիտում
09:43 27-10-2017
«Հրազդան» ՔԿՀ պետի տեղակալին դատարան են կանչել. ուշագրավ զարգացումներ կան. «Ժողովուրդ»
Այս բաժնից
20254 դիտում
18:45 22-04-2024
Այսպիսի «Вoлга» մեր օրերում դուք հաստատ չեք տեսել․ նրա փայլից կուրացել է անգամ «յաշիկը»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
4979 դիտում
16:17 20-04-2024
Ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա, ամեն ինչից տեղյակ եք լինելու․ ՆԳ նախարարը՝ տավուշցիներին