14827 դիտում
23:02 06-11-2019
Մարտի 1-ի գործը ջարդում են... Գևորգ Կոստանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ինձ համար Վենետիկի հանձնաժողովի հայտարարության մեջ մեկ ձևակերպում կար անհանգստացնող, որ Հայաստանում անհրաժեշտ է վերագործարկել Սահմանադրությունը: «Արմնյուզ» ՀԸ «Հայելու առաջ» հաղորդմանը նման կարծիք է հայտնել նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:
«Վենետիկի հանձնաժողովը խոսում է ԱԺ-ի լեգիտիմությունից, բայց նույն ժամանակ ՍԴ-ի գործունեության ապահովման անհրաժեշտության մասին: Ըստ էության՝ նա ասում է իշխանությունների տարանջատումների սկզբունքների խախտման մասին: Դրա համար ասում է, որ Սահմանադրությունը պետք է վերագործարկել: Այսպես ասած, ասում է՝ տղե՛րք, իշխանության տարանջատումը պահենք՝ ԱԺ, դատարան և կառավարություն»,- ասաց Կոստանյանը:
Ըստ նրա՝ եթե Վենետիկի հանձնաժողովը նման ձևակերպում է տալիս, ուրեմն բոլորով անհանգստանալու առիթ ունենք: «Ես չեմ հիշում մի դեպք, որ Վենետիկի հանձնաժողովը սրան մոտ հայտարարություն անի»,- ասաց նա և հավելեց, որ սա իսկապես երկրի համար վտանգավոր է, և եթե Վենետիկի հանձնաժողովը նման դիրքորոշում է հայտնում, նշանակում է, որ երկրի նկատմամբ վերաբերմունքը, որպես իրավական, ժողովրդավարական երկրի սկսում է նվազել: Ըստ նրա՝ սրանով պետության լեգիտիմությունը խնդրի առաջ է կանգնում:
Անդրադառնալով նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին առաջադրված մեղադրանքին և գործի մասով իր առնչությանը՝ Գևորգ Կոստանյանը նշել է. «Ըստ Ալիկ Սարգսյանին ներկայացված մեղադրանքի բովանդակության՝ ես՝ որպես արդարադատության նախարարի տեղակալ, ոստիկանապետին և ոստիկանության բարձրաստիճան ծառայողներին տվել եմ հանձնարարություններ՝ կատարելու որոշակի կեղծիքներ կամ ինչ-որ փաստաթղթերի կեղծում»,- ներկայացրեց Կոստանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2363 դիտում
09:09 07-03-2018
Այս տարի ՄԻԵԴ-ում «Մարտի 1»-ի գործերով 1-2 վճիռներ կակնկալենք. Գևորգ Կոստանյան. «Ժողովուրդ»
2758 դիտում
11:10 22-05-2015
Դատի կտամ ցանկացածին, Սուրիկ Խաչատրյան չէ, ցանկացած Սուրիկ Խաչատրյանի. Գևորգ Կոստանյան. տեսանյութ
Այս բաժնից
220 դիտում
19:01 08-05-2024
ԱՄՆ դեսպանը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջերս ձեռք բերված պայմանավորվածությունը
379 դիտում
18:52 08-05-2024
Մենք չենք խոնարհվելու, վեհագույնը երբեք չի խոնարհվում․ Գուրգեն Մելիքյանի և Բագրատ Սրբազանի հանդիպումը