211652_close_icon
views-count71100 դիտում article-date 19:53 06-11-2019

Կասկադյորական ավտովթար Գյումրիում. BMW-ն մխրճվել է հագուստի սրահի մեջ. կան վիրավորներ. սրահի ապակիները կոտրվել և գույքը վնասվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում BMW մակնիշի 35 MM 545 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրի քաղաքի Շահումյան փողոցում մեծ արագությամբ մխրճվել է հագուստի սրահի մեջ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով 2 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են հիվանդանոց։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ BMW-ի՝ խանութ մխրճվելու հետևանքով կոտրվել են ապակիները, վնասվել խանութի գույքի մեծ մասը։ Վիրավորներին էլ առաջինը օգնության են հասել հագուստի սրահի աշխատակիցներն ու քաղաքացիները։ Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը։ Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Արմեն Պողոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդի, վիրավորների և խանութի սեփականատիրոջ ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 75+
75+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր